ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Յակովենկոյի հետ17 նոյեմբերի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին՝ 4-րդ փուլում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Տուրի 9 պարտիաներից երեքում է հաղթանակ գրանցվել. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0, Էռնեստո Ինարկիև (ՌԴ)-Լի Չաո (Չինաստան)՝ 1:0, Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)-Ռիչարդ Ռապպորտ (Հունգարիա)՝ 1:0, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Երկրորդ տուրի պարտիաները կկայանան նոյեմբերի 17-ին: ՖԻԴԵ-ի Գրան պրիխաղարկության եզրափակիչ՝ 4-րդ փուլն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: Գրան պրիի 4 փուլի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Այս պահի դրությամբ մասնակցության իրավունք արդեն իսկ ունեն Լևոն Արոնյանը, Լիրեն Դինգը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |