Կառավարությունը սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ է մշակել17 նոյեմբերի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգ է մշակվել, որով առաջարկվում է ապորտային զբոսաշրջության կադրերի պատրաստման միասնական համակարգ ստեղծել, ինչպես նաև սպորտային տուրիստական ակումբներ հիմնադրել: Հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում է սպորտային զբոսաշրջության մրցավարների և մարզիչների, հրահանգիչ-ուղեկցորդների, միջնակարգ և բարձրագույն կրթության հիմքի վրա զբոսաշրջության մասնագետների պատրաստում: Առաջարկվում է նաև սպորտային զբոսաշրջության առարկա ներմուծել ավագ դպրոցի կրթական ծրագիր: Տուրիստական կադրերի պատրաստման կառույցներում մասնագետները 3-4 տարին մեկ անգամ պետք է անվտանգության ապահովման միջոցառումների տեսական և գործնական վերապատրսատում անցեն: Նախագծի համաձայն՝ պետք է ստեղծվի քաղաքային, քաղաքամերձ և քաղաքից հեռու տեղակայված սպորտային զբոսաշրջության նյութական բազա, ինչպես նաև բարեկարգվեն առկա ենթակառուցվածքները՝ տեղակայման միջոցներ, սպորտային գույք և այլն: Սպորտային զբոսաշրջության միջոցառումների այս ծրագիրը կիրականացվի 2018-2022 թվականներին: Սպորտային զբոսաշրջությունը համաշխարհային զբոսաշրջության 5-10%-ն է կազմում՝ $25-50 մլրդ հաշվարկված գումարով: Որոշ երկրներում սպորտը կազմում է զբոսաշրջության 25 %-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |