Սերժ Սարգսյան. Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ով քվեարկել է իմ օգտին, սակայն լինելու եմ երկրի բոլոր քաղաքացիների նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնց արդյունքում ՀՀ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հավաքել է ձայների 52,86 տոկոսը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սերժ Սարգսյանն առաջին իսկ փուլով ընտրվել է Հայաստանի նախագահ: Այսօր Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի ուղին: Ս.Սարգսյանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ` 52,86 տոկոս: Հայաստանում անցած ընտրություններն եղել են ազատ եւ արդար եւ անցել են միջազգային չափանիշներին համաձայն ԵԱՀԿ, ԵԽ եւ ԵԽԽՎ բազում դիտորդների ներկայությամբ, որոնք արդեն տվել են իրենց նախնական գնահատականները»:



«Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ եւ տնտեսապես ուժեղ ապագան»,-ընդգծել է վարչապետ Սերժ Սարգսյանը: «Ես հպարտ եմ, որ ստացել եմ քաղաքացիների վստահությունը մեր երկիրը տնտեսական եւ սոցիալական զարգացման ուղիով առաջ տանելու ջանքերը շարունակելու համար: Ես երախտապարտ եմ նրանց, ով քվեարկել է իմ օգտին: Սակայն, ինչպես ես սասել եմ դեռեւս մինչ ընտրությունները, ես պատրաստվում եմ դառնալ երկրի բոլոր քաղաքացիների նախագահը: Այսօր մենք բոլորս կարող ենք վստահորեն տոնել ժողովրդավարության հաղթանակը, իսկ վաղը պետք է լծվենք նոր աշխատանքի, որը երաշխավորում է յուրաքանչյուրի առաջընթացը Հայաստանում` ամուր հիմք դառնալով նրա համար, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հպարտորեն ասել` «Առաջ, Հայաստան»,-նշել է նա` հավելելով. «Ես ուրախ եմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ եմ ստանում մեր ժողովրդի ակնհայտ աջակցությունը, ինչը կօգնի ինձ առավել վստահ իրագործել մեր երկրի արտաքին քաղաքականությունը արտաքին մարտահրավերների պայմաններում»: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո որոշ ընդդիմադիր ուժեր փորձում են իրենց դժգոհությունը հայտնել բռնություն հրահրելու միջոցով: Մեր երկրում յուրաքանչյուրը խոսքի ազատության եւ իր կամքն արտահայտելու իրավունք ունի, սակայն անկարգություններն ու անկայունության հրահրումը տեղ չունեն մեր ժողովրդավարական երկրում»,-ասել է Հայաստանի վարչապետը, հավելելով, որ «իրավապահ մարմինները կմիջամտեն միայն անհրաժեշտության դեպքում` կարգուկանոնի հաստատման համար»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---