Լապշին. Ինձ Բաքվի բանտախցում կախված են գտել

Լապշին. Ինձ Բաքվի բանտախցում կախված են գտել

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն է պատմել Բելառուսի և Ադրբեջանի բանտերում անցկացրած ամիսների մասին՝ խոսելով Մինսկից Բաքու իրեն տեղափոխած Իլհամ Ալիևի դստեր ինքնաթիռի, Բաքվի մեկուսարանում ներումից մի օր առաջ մահափորձի, ապագայում կրկին Լեռնային Ղարաբաղ այցելելու հավանականության մասին:

Նա հավելել է, որ ադրբեջանցիների վերաբերմունքը նրա հանդեպ շատ բացասական եղել է և մնում է այդպիսին՝ բանտում, երբ նրան տանում էին դատարան կամ հարցաքննության, կալանավորները բղավում էին նրա հասցեին. «Կոկորդտ կկտրենք: Ալլահ աքբար»: Իսկ բանտախցում գրություններ էր հայտնաբերում, որտեղ գրված էր. «Լապշին, դու մեռնելու ես», «Մենք քեզ կգտնենք», «Մենք քո ծնողներին կգտնենք» և այլն:

Իսկ ներման նախօրեին, ըստ Լապշինի, գիշերը ժամը 12-ին մոտ, երբ ինքն արդեն քնում էր, բանտախուց են մտել դիմակավոր մարդիկ, հարձակվել նրա վրա, բռնել ձեռքերն ու ոտքերը, որից հետո նա այլևս ոչինչ չի հիշում: Լապշինն արդեն ուշքի է եկել Բաքվի հոսպիտալի վերակենդանացման բաժնում և բժիշկները նրան ասել են, որ գտել են կախված իր բանտախցի զուգարանում: Սակայն հեցն ադրբեջանցի բժիշկներն էլ ասել են իրեն, որ վնասվածքների բնույթը հուշում է, որ իրեն ավելի շուտ խեղդելու հետևանք են , ոչ թե կախվելու: Բայց այդ ամենն ասվել է շշուկով:

Բլոգերը հայտնել է, որ ավարտին են մոտենում Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցի ներկայացման աշխատանքները, ենաթադրվում է, որ հայցը կներակայացվի Ամանորից անմիջապես հետո:

Լապշինն ասել է, որ եթե ժամանակը հնարավոր լիներ հետ շրջել, նա կրկին կայցելեր Լեռնային Ղարաբաղ, և անկասկած, անհրաժեշտության դեպքում կայցելի նաև ապագայում, իսկ Ադրբեջան այցելությունների հարցում ավելի զգուշավոր կլինի:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---