Նադալի հայցը մասամբ բավարարվել է. Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարը 10.000 եվրո կվճարի զրպարտության համար![]() 17 նոյեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դատարանը մասամբ բավարարել է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հայցը Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար Ռոզելին Բաշելոյի դեմ, որը 2016-ին հեռուստաեթերում մեղադրել էր իսպանացուն արգելված նյութեր օգտագործելու մեջ: «Սաղավարտների» մրցաշարերի 16-ակի հաղթողի ներկայացուցիչները հատուցում էին պահանջել Բաշելոյից զրպարտության համար 100.000 եվրոյի չափով: Դատարանը պարտավորեցրել է Բաշելոյին 10.000 եվրո վճարել Նադալին և 2.000 եվրո՝ դատական ծախսերի համար, ինչպես նաև 500 եվրո տուգանք, հայտնում է Eurosport-ը L’Equipe-ի վրա հղումով: Նադալը գանձված գումարը կծախսի բարեգործական նպատակով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |