Ֆրանսիական ընկերությունն ուզում է ներդրումներ անել ՀՀ անասնապահական ոլորտում![]() 17 նոյեմբերի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն անասնապահական առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև հրաշալի լեռնային արոտավայրեր: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը: Ընկերության ղեկավարը հավելել է նաև, որ իրենք հետաքրքրված են և ոգևորված Հայաստանում ներդրումներ կատարել: «Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության մոտ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք ներդրումներ կատարելու և զարգացնելու ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել տարբեր առաջարկություններ»,- ասել է իր հերթին Իգնատի Առաքելյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնական պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաև մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |