Ֆրանսիական ընկերությունն ուզում է ներդրումներ անել ՀՀ անասնապահական ոլորտում

Ֆրանսիական ընկերությունն ուզում է ներդրումներ անել ՀՀ անասնապահական ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանն անասնապահական առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև հրաշալի լեռնային արոտավայրեր: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը:

Ընկերության ղեկավարը հավելել է նաև, որ իրենք հետաքրքրված են և ոգևորված Հայաստանում ներդրումներ կատարել:

«Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության մոտ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք ներդրումներ կատարելու և զարգացնելու ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել տարբեր առաջարկություններ»,- ասել է իր հերթին Իգնատի Առաքելյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնական պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաև մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---