Հարություն Անտոնյանը՝ WKF կարատեի ՌԴ չեմպիոն![]() 17 նոյեմբերի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Սուրգուտի բնակիչ հայազգի մարզիկ Հարություն Անտոնյանը դարձել է WKF կարատեի Ռուսաստանի չեմպիոն: 75 կգ քաշային կարգում Անտոնյանը հաղթել է իր մրցակցին Սանկտ Պետերբուրգից և նվաճել է ոսկե մեդալը: WKF վարկածով կարատեի Ռուսաստանի 2017թ. առաջնությունն անցկացվել է նոյեմբերի կեսին Տյումենում: Մրցումներին մասնակցել է 280 մարզիկ Ռուսաստանի 38 շրջանից, հայտնում է Rusarminfo-ն: Հարություն Անտոնյանին և հաղթած մյուս մարզիկներին շնորհավորել է Սուրգուտի քաղաքապետ Վադիմ Շուվալովը: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |