Գիտնականներ. Շուն պահողներն ավելի երկար են ապրում![]() 17 նոյեմբերի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Շուն պահողները մյուս մարդկանցից միջինը մի քանի ամիս ավելի երկար են ապրում, սակայն դրա պատճառները դեռ պարզ չեն: Այդ մասին ասվում է Scientific Reports-ում հրատարակված գիտական հոդվածում: Ինչպես վկայում են տվյալները, տանը շան առկայությունը 35 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկն ու 11 տոկոսով՝ սրտի և անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը: Շների առկայությունը հատկապես բարենպաստ ազդեցություն է ունենում միայնակ մարդկանց վրա: Այդ մասին հայտարարել է շվեդական Ուպսալայի համալսարանի գիտաշխատող Մվենյա Մուբանգան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոգեբաններից և կենսաբաններից շատերը կարծում են, որ մարդու հետ շփումը կարևոր դեր է կատարում շների կյանքում: Վերջերս նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ շները հասկանում են խոսքի տոնայնությունը, ինչպես նաև բառերի իմաստը, որոնցով իրենց դիմում է տերը, որ նրանք շփվում են մարդկանց հետ ոչ միայն հանուն սննդի, այլ նաև դրական էմոցիաներ և ուշադրություն ստանալու համար: Նրանք նաև զգում են մարդկանց զգացմունքները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |