Աշնանը Երևանում մոտ 15.000 ծառ և թուփ է տնկվել

Աշնանը Երևանում մոտ 15.000 ծառ և թուփ է տնկվել

PanARMENIAN.Net - Երևանում ամփոփվել է աշնանային ծառատունկը, որի շրջանակում մայրաքաղաքի բակերի, այգիների ու պուրակների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքների ոռոգելի հատվածներում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր:

Ընդհանուր առմամբ, աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է մոտ 15.000 ծառ և թուփ:

Տնկված ծառերի մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս ծառատեսակներն առավել հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---