Գիտնականները տասնյակ ավերիչ երկրաշարժեր են կանխատեսում 2018-ին

Գիտնականները տասնյակ ավերիչ երկրաշարժեր են կանխատեսում 2018-ին

PanARMENIAN.Net - 2018-ին ուժգին երկրաշարժերի թիվը կարող է կտրուկ աճել իր առանցքի շուրջ Երկիր մոլորակի պտույտի արագության նվազման պատճառով:

Իր առանցքի շուրջ Երկիր մոլորակի պտույտի արագությունը սեյսմիկ ակտիվության հետ կապելու վերաբերյալ հիպոթեզն առաջ են քաշել Ռոջեր Բիլհեմը Կոլորադոյի համալսարանից և Ռեբեկկա Բենդիկը Մոնտանայի համալսարանից: Նրանց զեկույցը ներկայացվել է ԱՄՆ երկրաբանական ընկերակցության նիստում, գրում է Meduza-ն The Guardian-ի վրա հղումով;

Գիտնականները վերլուծել են 7 և ավելի մագնիտուդով երկրաշարժերի մասին տվյալները 1900թ. ի վեր: Նրանք 5 շրջան են առանձնացրել, երբ հզոր երկրաշարժերի քանակը կտրուկ աճել է՝ հասնելով տարեկան 25-30, մինչդեռ միջին տարեկան ցուցանիշը մոտ 15 հզոր երկրաշարժ է:

Սեյսմիկ ակտիվության շրջանները սկսվել են իր առանցքի շուրջ Երկրի պտույտի արագության առավելագույն նվազումից մոտ 5 տարի անց:

Վերջին այդպիսի դանդաղումից անցել է 4,5 տարի, ուստի, ըստ հիպոթեզի, 2018-ին սպասվում են մի շարք հզոր երկրաշարժեր:

Եթե 2017-ին գրանցվել է 6 հզոր երկրաշարժ, ապա 2018-ին դրանց թիվը կարող է հասնել 20-ի, ասել է Բիլհեմը BBC Inside Science ծրագրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---