Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհին է ըստ Forbes-ի

Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհին է ըստ Forbes-ի

PanARMENIAN.Net - Ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլը դարձել է ամենաբարձր վարձատրվող կինը երաժշտության ասպարեզում Forbes ամսագրի վարկածով՝ 2017-ին նա 105 մլն դոլար է վաստակել:

Այս գումարի մեջ են մտնում այն միջոցները, որոնք ստացվել են վերջին Lemonade ալբոմի վաճառքից, ինչպես նաև Formation համերգային շրջագայության հասույթը: Բացի այդ, 36-ամյա երգչուհին հագուստի արտադրության սեփական գիծն ունի:

Բրիտանացի երգչուհի Ադելը երկրորդն է ցանկում՝ 2017-ին նա վաստակել է 69 մլն դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը 44 մլն դոլարով: Սվիֆթը, որը 2016-ին գլխավորում էր ցանկը, ըստ Forbes-ի կանխատեսումների, 2018-ին կրկին կարող է ավելացնել իր կապիտալը: 27-ամյա երգչուհին վերջերս ներկայացրել է իր նոր Reputation ալբոմը և շուտով պետք է համաշխարհային շրջագայության մեկնի, գրում է BBC-ին:

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը 4-րդ հորիզոնականում է: 5-րդ տեղում փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսն է, 6-րդում՝ քանթրի ոճի երգչուհի Դոլլի Փարթոնը: Ռիհաննան 7-րդ տեղում է, Քեթի Փերին՝ 8, Բրիտնի Սփիրսը՝ 9, իսկ 10-յակը եզրափակում է 75-ամյա Բարբարա Սթրեյզանդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---