Մխիթարյանը՝ ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական հավաքականի հավակնորդ

Մխիթարյանը՝ ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական հավաքականի հավակնորդ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմի հավակնորդների ցանկում:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում:

Հավակնորդ կիսապաշտպանների թվում, Հենրիխ Մխիթարյանից բացի, ընդգրկվել են՝ Էդեն Ազարը («Չելսի»), Դելե Ալի, Քրիստիան Էրիքսեն (երկուսն էլ` «Տոտենհեմ»), Մարկո Ասենսիոն, Իսկոն, Կառլոս Կազեմիրոն, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը (բոլորը` «Ռեալ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սաուլ Նյիգեսը («Աթլետիկո»), Միրալեմ Պյանիչը («Յուվենտուս»), Ֆաբինյոն («Մոնակո»), Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---