Տիգրան Թորոսյան. Ընդդիմության կողմից հանդես են գալիս մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչի գնալ, եւ նրանց պետք է կանգնեցնել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելուց հետո, ներքաղաքական իրադրությունը կկարգավորվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: «Ես հուսով եմ, որ երկու թեկնածուների կողմնակիցների բախումներից հնարավոր կլինի խուսափել, սակայն ընդդիմության կողմից հանդես են գալիս մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչի գնալ, եւ նրանց պետք է կանգնեցնել»,- հայտարարել է խոսնակը, մեկնաբանելով այն փաստը, որ դեպի մայրաքաղաք են սկսել շարժվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Միեւնույն ժամանակ, Թորոսյանը հրաժարվել է մեկնաբանել փոխխոսնակ Վահան Հոնհաննիսյանի հայտարարությունը հեռանալու մասին, ընդգծելով. «Անձամբ ինձ Վահան Հովհաննիսյանը որեւէ դիմում չի ներկայացրել»: Նույն պատճառով նա հրաժարվել է պատասխանել այն հարցին` արդյոք ՀՅԴ «Դաշնակցությունը» կպահպանի փոխխոսնակի պաշտոնը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---