ԱՄՆ-ն շնորհավորում են հայ ժողովրդին ակտիվ ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ23 փետրվարի 2008 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղարության անունից պաշտոնական մամլո հայտարարությամբ է հանդես եկել փոխխոսնակ Թոմ Քեսին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին փետրվարի 19-ին կայացած ակտիվ ու մրցակցային ընտրությունների կապակցությամբ եւ նշում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի եւ Խորհրդարանական վեհաժողովի կողմից տրված նախնական գնահատականը, համաձայն որի ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի կողմից ընդունած ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին: Միաժամանակ պետք է նշել, որ միջազգային դիտորդներն արձանագրել են զգալի խնդիրներ` կապված ընտրական գործընթացների հետ: Այնուամենայնիվ, ընտրական մարմինները դրական են արձագանքել վերահաշվարկ կատարելու պահանջներին: Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ապահովել այս վերահաշվարկների թափանցիկությունը, ուսումնասիրել բոլոր ենթադրյալ անճշտություններն ու քայլեր ձեռնարկել` բարելավելու հետագա ընտրությունները: Նաեւ հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին շարունակել պահպանել օրենքի գերակայությունը եւ գործել խաղաղ ու պատասխանատվությամբ` հանուն ժողովրդավարական Հայաստանի»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |