Պենտագոնը պահանջել է Թուրքիայից շուտափույթ ավարտել ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Թուրքիայից պահանջել է շուտափույթ ավարտել Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների ոչնչացման ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում: «Մենք համառորեն պահանջում ենք Թուրքիայից անհապաղ կերպով ավարտել ռազմական գործողությունը»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Բրայան Ուիթմանը: Ավելի վաղ, սակայն համեմատաբար մեղմ ձեւով Թոււրքիային Իրաքից հեռանալ էր խնդրել Սպիտակ Տան ներկայացուցիչը:



Իրաքի արտգործնախարարի տվյալներով, թուրքական զորքերը մի քանի կամուրջներ են պայթեցրել երկրի հյուսիսում, հինգ թուրք զինվորական է զոհվել եւ 24 քուրդ գրոհային: Եւս առավել քան 20 գրոհային սպանվել է հրետանային հարվածների արդյունքում: PKK-ի վիրավոր անդամների թիվը, թուրք զինվորականների տվյալներով, տասնյակների է հասնում: Թուրքական բանակի շարքերում վիրավորների մասին տեղեկատվություն չկա:



Հիշեցնենք, որ 10 հազարի հասնող թուրք զինվորականներից կազված զորքը մտել է Իրաքի տարածք փետրվարի 21-ի երեկոյան: Քուրդ գրոհայինների ոչնչացման գործողությունը Իրաքի հյուսիսում կտեւի 15 օր, հաղորդում են ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---