Հայաստանի նախագահ ազատել է Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրամանագիր է ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հա֊յաս֊տանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Գագիկ Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ փետրավարի 22-ին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը միացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդել էր Հանրապետության նախագահին ազատել Գ. Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից, քանի որ ՀՀ դատախազության մասինե օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---