Ձմեռ պապերի, Ձյունանուշների ստուգատես է հայտարարվում

Ձմեռ պապերի, Ձյունանուշների ստուգատես է հայտարարվում

PanARMENIAN.Net - «Նոր Տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրին ընդառաջ հայտարարվում է Ձմեռ պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների ստուգատես:

Ստուգատեսը կիրականացնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը:

Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության և Ազատության հրապարակների տոնական միջոցառումներին մասնակցելու և գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպություններին և անհատներին առաջարկվում է արտոնագրվել։

Հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը։ Մասնակցության համար կարելի է դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---