Հարկային մուտքերն աճել են. ՊԵԿ-ը տպավորված է

Հարկային մուտքերն աճել են. ՊԵԿ-ը տպավորված է

PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ 4,2 մլրդ դրամով աճել են եկամտային հարկի գծով խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերը:

Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրկան տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին աճել են նաև ԱԱՀ-ն` 9,8 մլրդ դրամով, ակցիզային հարկը` 3,8 մլրդ դրամով, իսկ բնավճարը 0,5 մլրդ դրամով: Բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով աճը կազմել է 628.2 մլն դրամ:

Ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 6,3 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով: 0,3 մլրդ դրամով նվազել են նաև ռոյալթիի գծով գերավճարները, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների գնահատված աճը, կազմել է 6.6 մլրդ դրամ:

Տեսչությունում հաշվառված է 1088 խոշոր և միջին հարկ վճարող` 500 մլն դրամ և ավելի շրջանառության շեմով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---