Որոշ տնտեսական հանցագործություններ կարող են ապաքրեականացվել

Որոշ տնտեսական հանցագործություններ կարող են ապաքրեականացվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարական է տվել տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ:

Մասնավորապես, վարչապետը նշել է, որ հնարավոր է դիտարկել մինչև 2 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու ապաքրեականացումը` շեմը բարձրացնելով մինչև 4 միլիոն դրամ, հայտնում է Aysor.am-ը:

«Իրականացված ուսումնասիրություններն, ինչպես նաև գործարարների հետ քննարկումներն, առաջացրել են քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն: Հիմք է ընդունվում այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց հնարավոր է արձագանքել իրավական այլ ակտերի միջոցով», - ասել է Կարեն Կարապետյանը:

Նա հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարներին, ինչպես նաև ՊԵԿ ղեկավարին երկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել այս հարցի վերաբերյալ նախագծեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---