Ինչպիսին են «Նոյ» թաղամասի կառուցապատման նախագծերը

Ինչպիսին են «Նոյ» թաղամասի կառուցապատման նախագծերը

PanARMENIAN.Net - Ներկայացվել են Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման 4 նախագծի էլեկտրոնային տարբերակները, այս մասին հայտնում է Հայասատանի զարգացման հիմնադրամի կայքը: Նախագծերը մշակվել են հեղինակավոր ընկերությունների՝ ամերիկյան AECOM-ի, SWA-ի, բրիտանական ARUP-ի և լիբանանյան ERGA-ի կողմից:

Հանրային քննարկումների արդյունքում կընտրվի չորս նախագծից մեկը. դրանց կներգրավվեն ազգագրագետներ, տուրիզմի և ճարտարապետության ոլորտների մասնագետներ և հնարավոր ներդրողներ:

AECOM

ARUP

SWA

ERGA

ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական և ՀԶՀ նախագահ Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ ներդրումային այս ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը:

«Լոռվա կամ Գյումրվա մշակույթին և ճարտարապետությանը ծանոթանալուց հետո զբոսաշրջիկներն ավելի շատ կցանկանան մարզեր այցելել», - ասել է Ավակյանը, հավելելով, որ թաղամասի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2018-ի գարնանը:

Նախնական հաշվարկներով, ծրագիրը $150 մլն ներդրում կներգրավի:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված ծրագրով Դալմայի այգիներին հարող 10-15 հեկտար տարածքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում և այլն) ներկայացնող ցուցասրահներով:

4 նախագծերին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այստեղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---