ԵՆԲ-ն մտադիր է գործակցության նոր ուղղություններ գտնել ՀՀ էներգետիկայի ոլոտում

ԵՆԲ-ն մտադիր է գործակցության նոր ուղղություններ գտնել ՀՀ էներգետիկայի ոլոտում

PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել ՀՀ էներգետիկայի ոլոտում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը։

Քննարկվել են Հայաստանի էներգետիկայի և ջրային ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի մասնակցության հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի փոխգործակցության համար։

Համաձայնելով նախարարի դիտարկմանը՝ Վազիլ Հուդակը ընդգծել է, որ համաձայնագիրը ևս մեկ քայլ է համատեղ ծրագրեր իրականացնելու ճանապարհին։ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել էներգետիկայի ոլոտում։ Այդ համատեքստում Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է նախատեսվող ներդրումային ծրագրերը՝ առաջարկելով քննարկել դրանցում բանկի մասնակցության հնարավորությունները։

Նախարարն անդրադարձել է մասնավորապես «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, «Շնող» ՀԷԿ-ի, կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերի ընթացքին, խոսել նորերի մասին։ Ընդգծվել է, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանը դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման պիլոտային ծրագրի հնարավորությունը։

Վազիլ Հուդակը շնորհակալություն է հայտնել Աշոտ Մանուկյանին ներդրումային ծրագրերը համակողմանի ներկայացնելու համար և խոսել Եվրոպական ներդրումային բանկի հետաքրքրությունների և համագործակցության պատրաստակամության մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---