ՀՀ-ում 10 ամսում աճել են ներմուծումը, արտահանումն ու առևտրաշրջանառությունը 1 դեկտեմբերի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են արտահանման, ներկրման և առևտրաշրջանառության ցուցանիշները: ՀՀ արտահանումը ընթացիկ տարվա առաջին 10 ամսում աճել է 6,3%-ով՝ կազմելով $ 1 մլրդ 546 մլն 2016-ի նույն ժամանակահատվածի $1 մլրդ 453 մլն-ի փոխարեն: Ներմուծը աճել է 7,9 %-ով. 2017-ի 10 ամիսներին $ 2 մլրդ 820 մլն-ի ապրանք է ներմուծվել, 2016-ին՝ $ 2 մլրդ 613 մլն-ի: Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը 2017-ի առաջին 10 ամսում կազմել է $ 4 մլրդ 367 մլն` 2016-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճելով 7.3%-ով։ ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ $ 4,367 մլն՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21,7%-ով: ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 25,5%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |