Մխիթարյանը ՄՅՈւ հետ չի մեկնել «Արսենալի» դեմ խաղին 2 դեկտեմբերի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէ թիմի կազմում, որը մեկնել է Լոնդոն «Արսենալի» հետ հանդիպման: Մեկնողների թվում չկար նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ընդհանուր առմամբ տեսախցիկները ֆիքսել են ՄՅՈւ 20 խաղացողի, գրում է Manchester Evening News-ը: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր վերցրել Մխիթարյանին Պրեմիեր լիգայի «Ուոտֆորդի» հետ խաղին: Պարբերականը նշում է նաև, որ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է՝ ՄՅՈւ հիմնական կազմ վերադառնալու համար: Նա համառորեն մարզվում է, ինչպես նաև թիմի հետ սովորում է սեփական դարպասները պաշտպանել: Մխիթարյանը հայտագրված չէր նաև Չեմպիոնների լիգայի «Բազելի» հետ խաղում, սակայն դուրս եկավ դաշտ վերջին 20 րոպեին «Բրայթոնի» հետ խաղում: Նոյեմբերի 25-ին նա դուրս եկավ փոխարինման 71-րդ րոպեին: Ավելի վաղ Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանը նահանջել է ելույթների մակարդակի տեսակետից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |