Ադրբեջանը բարձրացնում է արտաքին պարտքի շեմը

Ադրբեջանը բարձրացնում է արտաքին պարտքի շեմը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մինչև 2,15 մլրդ մանաթով բարձրացնում է արտաքին պարտքի շեմը, այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ որոշվել էր, որ երկրի արտաքին պարտքի շեմը բարձրացվելու է մինչև 1 մլրդ մանաթով:

2017-ի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի ընդհանուր արտաքին պարտքն ավելացել է $ 193,5 մլն-ով կամ 2,8%-ով` կազմելով $ 7,1 մլրդ: Ադրբեջանը մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը միջազգային ֆինանսական, բանկային և այլ վարկային կազմակերպությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ $ 11,2 մլրդ-ի վարկային համաձայնագրեր, ինչը հունվարի 1-ի համեմատ ավելի է $ 285,4 մլն-ով կամ 2,6%-ով:

Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 18,2%-ը, իսկ մեկ շնչին հասնող արտաքին պարտքը կազմում է 1232,1 մանաթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---