Երեւանում ձերբակալվել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ձերբակալվել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Տվյալ տեղեկատվությունը PanARMENIAN.Net ի թղթակցին հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում: Ականատեսների վկայություններով, Արամ Կարապետյանին ձերբակալել են մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում:



Նշենք, որ 1996 թվականից Արամ Կարապետյանը աշխատել է Ռուսաստանի Պետդումայում` Ռուսաստանի Պետդումայի ազգային անվտանգության խորհրդում: Հանդիսացել է Ռուսաստանի Պետդումայի Ազգային անվտանգության խորհրդի հարավային ուղղության բաժնի ղեկավարը: Եղել է մի շարք ռուսական բանկերի տնօրենների խորհրդի խորհրդական, ինչպես նաեւ մի շարք բանկերի տնօրենների խորհրդի անդամ: 2002 թվականից հիմնել է «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը: 2003 թվականին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու: 2004 թվականին հիմնել եւ գլխավորել է «Նոր ժամանակներ» կուսակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---