ՀՀ-ն ՄԻԱՎ վարակակիրների թվով ցածր հորիզոնական է զբաղեցնում եվրասիական տարածաշրջանում 2 դեկտեմբերի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - 2016-ին Հայաստանում յուրաքանչյուր 100.000-ից 10,1-ը ՄԻԱՎ վարակակիր է եղել: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի 2017-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ երկիրը 10-րդ տեղն է զբաղեցնում եվրասիական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակակիրների թվով: Առաջին տեղում Ռուսաստանն է. 2016-ին այս երկրում ՄԻԱՎ վարակակիր է եղել յուրաքանչյուր 100.000-ից 60,6-ը: Երկրորդում Ուկրաինան է, երրորդում՝ Բելառուսը, չորրորդում՝ Մոլդովան, հինգերորդում Վրաստանը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում՝ յուրաքանչյուր 100.000-ում վարակակիր է 5,7-ը: Հետազոտության մեջ բացակայում է Ուզբեկստանին և Թուրքմենստանին վերաբերվող վիճակագրությունը: ՀՀ առողջապահության նախարարության հետազոտության համաձայն ՝ Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՄԻԱՎ վարակի 2482 դեպք է գրանցվել, որից 45-ը 15 տարեկանից փոքր երեխաների մոտ: ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց թիվը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1309, որից 25-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: Գրանցված մահվան դեպքերի թիվը կազմել է 558, որից 8-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |