Amnesty International. Ադրբեջանը գնալով ավելի խորն է ընկղմվում ապօրինությունների մեջ

Amnesty International. Ադրբեջանը գնալով ավելի խորն է ընկղմվում ապօրինությունների մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փաստաբանական գործունեության նոր կանոնները լուրջ հարված են հասցնում արդարադատությանը՝ արգելելով իրավապաշտպաններին մասնակցել ցանկացած դատավարության: Այս մասին ասվում է Amnesty International հայտնի իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Քաղաքացիական դատավարական օրենսգրքում, և այլ օրենքներում արված փոփոխությունները զրկում են փաստաբանի կարգավիճակից բոլոր այն իրավաբաններին, որոնէ երկրում միակն Փաստաբանների կոլեգիայի անդամ չեն:

«Ադրբեջանը գնալով ավելի խորն է ընկղմվում ապօրինությունների անդունդի մեջ: Երկրում, որտեղ քննադատական արտահայտություններն իշխանությունների հասցեին, նույնիսկ սոցցանցերում, կարող են բանտարկության պատճառ դառնալ, արդար դատավարության շանսերը ևս հասցվում են զրոյի»,-հայտարարել է Amnesty International-ի տնօրենի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տեղակալ Դենիս Կրիվոշեևը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, 9,8 մլն բնակչություն ունեցող երկրում ընդամենը 900 փաստաբան կա, որից 100-ն ակտիվ գործունեություն չի ծավալում:

Կազմակերպությունը նշում է, որ իրավապաշտպանները, որոնք անկախ Ադրբեջանի ամբողջ պատմության մեջ հետապնդումների են ենթարկվել և զրկվել փաստաբանի կարգավիճակից, այժմ զրկված են դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը դատապարտել է Ադրբեջանում հայտնի փաստաբան Յալչին Իմանովի լիազորությունների դադարեցումը, որն այն սակավաթիվ փաստաբաններից է, որոնք պաշտպանում են քաղբանտարկյալների շահերը:Կենտրոնը նշում է նաև, որ Ադրբեջանի Մամուլի խորհրդի միջոցով ճնշում է գործադրվում մամուլի հանդեպ, մասնավորապես, սև ցուցակում են հայտնվում քաղբանտարկյալների իրավունքների խախտումները լուսաբանող կայքերը: Նշվում է, որ առանց դատարանի որոշման, միայն վերոնշյալ Խորհրդի հանձնարարականով, տասնյակ կայքեր են արգելափակվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---