Ծխախոտի արտադրությունը 10 ամսում աճել է 14%-ով 5 դեկտեմբերի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 21,491 մլրդ հատ ծխախոտ, ինչը 14%-ով շատ է 2016-ի 18,792 մլրդ -ից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 49%-ով: 2014-2016 թվականներին Հայաստանում արտադրվել է 54,805 մլրդ հատ ծխախոտ: Ծխախոտի մեծ մասը ՀՀ-ից արտահանվում է․ առաջատար ուղղություններն են Սիրիան, Իրաքը, ԱՄԷ-ն։ Առողջապահության նախարարության հետազոտության համաձայն՝ եթե 2012 թվականին Հայաստանում կանոնավոր ծխող էր 15 տարեկանից բարձր բնակչության 23%-ը, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 26%, որի կեսից ավելին՝ 53%-ը, կազմել են տղամարդիկ: Հետազոտության համաձայն՝ ամեն օր ծխող կանանց թիվը 2012-ի աճել է 1,3%-ով, իսկ 2016-ին՝ 2,3%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |