Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ «Տարվա մարդ», ըստ Time-ի ընթերցողների![]() 5 դեկտեմբերի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Time պարբերականի ընթերցողներն օնլայն քվեարկության արդյունքում 2017-ի«Տարվա մարդ» են ընտրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին: Արքայազնի օգտին է քվեարկել ընթերցողների 24%-ը: Դեկտեմբերի 6-ին ամսագիրը կհայտարարի «Տարվա մարդ» տիտղոսի արժանացած մարդու անունը: Նոյեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ իշխանական օղակներում կոռուպցիայի դեմ ուղղված արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել էր, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է մոտ 210 մարդ: Երկրորդ տեղում #MeToo արշավի մասնակիցներն են, որոնք պատմել են, որ սեռական ոտնձգությունների զոհ են դարձել: Նրանք ստացել են քվեարկողների 6%-ի ձայնը: Ձայների 5%-ով երրորդ տեղը կիսել են ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը, «ՌԴ-ի գործով» ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և «Երազողները» (Dreamers)՝ երիտասարդները, որոնց ԱՄՆ են բերել անօրինական ճանապարհով եկած նրանց ծնողները: 2016-ին ընթերցողների քվեարկության արդյունքներով տարվա մարդ էր դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |