Fitch Ratings-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը հանրային ֆինանսների բնագավառում

Fitch Ratings-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը հանրային ֆինանսների բնագավառում

PanARMENIAN.Net - Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան, վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով B+ «Կայուն» կանխատեսմամբ:

Երևանն այդ վարկանիշը ստանում է արդեն երրորդ անգամ անընդմեջ:

Աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը կարևոր ցուցիչ է միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար, քանի որ այդ կառույցների կողմից ներդրումային շուկա ընտրելիս հրապարակված նման ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։

«Ֆիչ Ռեյթինգս»-ը, որպես միջազգային առաջատար վարկանիշային գործակալություն, համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի և առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

2016-ի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---