ԱԻՆ հրշեջ-փրկարարները նաև առաջին բուժօգնություն կցուցաբերեն

ԱԻՆ հրշեջ-փրկարարները նաև առաջին բուժօգնություն կցուցաբերեն

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է ուսումնասիրել Գերմանիայում կիրառվող հրդեհաշիջման մեթոդաբանության նոր մեխանիզմներն ու մոտեցումները՝ դրանք Հայաստանում կիրառելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսիի հետ հանդիպմանը:

Նախարարը նշել է, որ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության առջև խնդիր է դրել հրշեջ-փրկարարներին վերապատրաստել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը տիրապետի պարամեդիկի հմտությունների և կարողանա տուժածին առաջին բժշկական օգնություն տրամադրել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների վերապատրաստման հնարավորությունները Գերմանիայի հակահրդեհային ծառայության միջոցով:

Կողմերը քննարկել են նաև կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, քիմիական և ռադիոակտիվ նյութերի ակտիվացման դեպքում գործողությունների հարցերը. մասնավորապես՝ պրոֆեսիոնալ և կամավոր հակահրդեհային ծռայաությունների բյուջեի ծրագրավորումը և ձևավորումը դաշնային, երկրամասային և համայնքային մակարդակներում:

Բարձր գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու գործունեությունը՝ Ցիբսը նշեց, որ արդյունավետ համագործակցության եզրեր շատ կան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն և «911» հոգեբանական ծառայություն՝ ծանոթանալու վերջիններիս հագեցվածությանն ու կարողություններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---