Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել![]() 6 դեկտեմբերի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Այդ մասին նա կհայտարարի դեկտեմբերի 6-ին, հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ նրա, նման քայլը «ինչպես պատմական, այնպես էլ ներկա իրողության ճանաչում» կլինի: Ինչպես ասել է պաշտոնյան, Թրամփը քննարկել է այդ որոշումը Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև ստացել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող արտերկրի առաջնորդների հավանությունը: Սպիտակ տանն ասել են, որ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը չի փոխում ԱՄՆ քաղաքականությունը Իսրայելի սահմանների հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պաղեստինցիները պահանջում են, որ երկու ինքնիշխան պետությունների սահմաններն անցնեն այն բնագծով, որը կար մինչև 1967թ. Վեցօրյա պատերազմը` տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք հուսով են սեփական պետությունը ստեղծել Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք դարձնել: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, առավել ևս կիսել արաբների հետ Երուսաղեմը, որն արդեն իսկ հայտարարված է հավերժ և անբաժան մայրաքաղաք: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |