Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակով դիմել է Թրամփին

Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակով դիմել է Թրամփին

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, ի թիվս 13 այլ պատրիարքի և Երուսաղեմում գործող եկեղեցիների առաջնորդների, ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: «Ես որոշել եմ, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Իսրայելն ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի սեփական մայրաքաղաքի վայրի մասին որոշում կայացնել»,,-հայտարարել է նա:

«Մենք վստահ ենք, որ այդպիսի քայլը կհանգեցնի ատելության, հակամարտության, բռնության ու տառապանքների խորացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր հորդորն ու աղոթքն է, որպեսզի ԱՄՆ-ն շարունակի ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը: Ցանկացած հանկարծակի փոփոխություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,-ասվում է նամակում:

Ըստ պատրիարքի, նման քայլն էլ ավելի կմոտեցնի ավերիչ պառակտումը տարածաշրջանում, գրում է Times of Israel-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---