Հաշվետվություն. Ինչ է սպասվում Երևանին ուժեղ երկրաշարժի դեպքում 7 դեկտեմբերի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) ՀՀ-ում սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման մասին ծավալուն հաշվետվություն է կազմել, որտեղ դիտարկվել է Երևան քաղաքում և Գառնիում ուժգին երկրաշարժի երկու սցենար, ինչպես նաև ներկայացվել են աղետի հետևանքով մարդկային և նյութական կորուստների կանխատեսումներ: Համաձայն սցենարների՝ Երևանում կամ մերձակայքում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում զոհերի քանակը գնահատվում է 11.200-31.800 մարդ, վիրավորներինը՝ 31.100 մարդ: Վատագույն սցենարի դեպքում Երևանում զոհերի քանակը կարող է հասնել մինչև 85.400 մարդ: Հնարավոր երկրաշարժի դեպքում ամբողջությամ կփուլզվի կամ ծանր վնաս կկրի բազմահարկ շենքերի 20%-ը կամ 860 բնակելի շենք, սեփական տների՝ 33%-ը կամ 13.870 սեփական տուն: Վատագույն սցենարի դեպքում Երևանում կփլուզվի 2000 բազմահարկ բնակելի շենք: Կառավարության «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման» պլանի համաձայն՝ 7 բալանոց երկրաշարժի դեպքում ավերածությունների և մարդկային կորուստների կանխատեսումներն ավելի վատատեսական են: Դրանց համաձայն՝ Երևանում ավերիչ երկրաշարժի ազդեցության գոտում կհայտնվի 34.845 շենք և շինություն, որոնցում բնակվում է 1,107 մլն մարդ: Զոհերի քանակակը կկազմի 162.243 մարդ, ծանր վիրավորների՝ 77.983, միջին ծանրության վիրավորներինը՝ 41.834 մարդ: ՃՄՀԳ-ի հաշվետվության մեջ մանրամասնորեն նկարագրված են խմելու ջրի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման գործողությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակի դեպքում բնակիչների գործողությունները քայլ առ քայլ. 1-ին՝ կրակմարիչների և հակահրդեհային պարզագույն միջոցների ձեռք բերում, 2-րդ՝ սննդի, խմելու ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների (դյուրակիր ռադիոն պարտադիր) պահեստավորում առնվազն 3 օրվա հաշվարկով, 3-րդ՝ ընտանիքի անդամների միջև պարտականությունների և անելիքների հստակ բաշխում, տարահանման երթուղիների և ընտանիքի անդամների հավաքի վայրի որոշում, 4-րդ՝ ակտիվ մասնակցություն վարժանքներին, և 5-րդ՝ շենքի համատիրության կամ այլ միավորումներին տեղեկատվության հաղորդում ընտանիքում առանձնահատուկ մոտեցում պահանջող անդամների վերաբերյալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |