London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ![]() 7 դեկտեմբերի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Ֆաբիանո Կարուանան: Խաղացված 25 պարտիայից արդյունավետ երկու հանդիպումը հենց նրան է պատկանում: Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ: Հինգերորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն-Ուեսլի Սո, Մայքլ Ադամս-Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի-Սերգեյ Կարյակին՝ ոչ ոքի: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարուանան 3.5 միավորով: 2-8-րդ տեղերը կիսում են Նեպոմնյաշչին, Արոնյանը, Կարլսենը, Ադամսը, Վաշյե-Լագրավը, Նակամուրան, Սոն՝ 2.5-ական միավորով: Իսկ 9-րդ և 10-րդ հորիզոնականը գրաված Անանդն ու Կարյակինը 2-ական միավոր ունեն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Դեկտեմբերի 8-ին 6-րդ տուրում կհանդիպեն Սո-Արոնյան, Վաշյե-Լագրավ-Կարուանա, Նակամուրա-Կարլսեն, Ադամս-Նեպոմնյաշչի, Անանդ-Կարյակին զույգերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |