Բեթղեհեմում մարել են սուրբծննդյան լույսերը՝ բողոքելով Երուսաղեմի հարցում ԱՄՆ որոշման դեմ![]() 7 դեկտեմբերի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինցիները մարել են Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարի մոտ կանգնեցված գլխավոր տոնածառի լույսերը: Ըստ Աստվածաշնչի, հենց այդ վայրում է ծնվել Հիսուս Քրիստոսը: Մարել են նաև Ռամալլահի տոնածառի լույսերը՝ դա Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆատի գերեզմանի հարևանությամբ է, գրում է ՌԻԱ Նովոստին The Jerusalem Post-ի վրա հղումով: Ինչպես պարզաբանել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Ֆադի Գաթասը, դա արվել է որպես բողոքի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք: Դեռևս հայտնի չէ, թե դեկտեմբերի 24-ին՝ կաթոլիկների Սբ Ծննդյան նախօրեին, արդյոք կրկին կվառվեն լույսերը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Թրամփը նաև փաստաթուղթ է ստորագրել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Նախագահի հայտարարությունը պաղեստինցիների բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |