ԱԺ-ն կողմ է քվեարկել բյուջեի նախագծին

ԱԺ-ն կողմ է քվեարկել բյուջեի նախագծին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։

Նախագիծն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ ձայներով։ Կողմ են քվեարկել կոալիցիոն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։

Ընդհանուր բյուջեի ծախսերն 2017-ի 1,36 տրլն դրամից կաճեն մինչև 1,464 տրլն դրամ, եկամուտները՝ 1,21 տրլն դրամից մինչև 1,307 տրլն դրամ, բյուջետային դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամից մինչև 156 մլրդ դրամ։

Ամենանշանակալի ծախսային մասերից մեկի՝ պաշտպանության համար հատկացվող գումարը 2018-ին կկազմի մոտ 246․8 մլրդ դրամ 2017-ի 209,8 մլրդ դիմաց։ Պաշտպանության համար հատկացվող ծախսերն, այսպիսով, կաճեն մոտ 37 մլրդ դրամով կամ 17,6%-ով: Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերը կկազմեն մոտ $518 մլն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---