Զիդան. Ռոնալդուն լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ![]() 9 դեկտեմբերի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ: «Ռոնալդուի վիճակագրությունն ինքնին խոսուն է: Նա լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ: Այն, ինչ նա է անում, չի անում ոչ ոք: Եթե ինձ առաջարկեին ընտրել լավագույնին, ես կընտրեի ինձ: Իսկ եթե լուրջ՝ Կրիշտիանուն շատ ավելի լավն է: Թեև իմ կարիերան ևս վատը չէր»,-հայտարարել է Զիդանը BBC-ին, գրում է Eurosport-ը: France Football-ը Ռոնալդուին 2017-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել: Կրիշտիանուն արդեն 5 «Ոսկե գնդակ» ունի և հավասարվել է այդ ցուցանիշով Լիոնել Մեսսիին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |