Մոուրինյոն շշով հարվածել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահին

Մոուրինյոն շշով հարվածել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիճել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսի հետ ԱՊԼ 16-րդ տուրի խաղից հետո:

«Կարմիր սատանաները» զիջել են 1:2 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» խաղից հետո շատ բուռն էր տոնում հաղթանակը, ինչը դուր չի եկել Ժոզե Մոուրինյոյին: Մարզիչը մոտեցել է հյուրերի հանդերձարանին և ցանկացել է հանգստացնել նրանց, սակայն ամեն ինչ ավարտվել է լեզվակռվով հակառակորդի դարպասապահ Էդերսոնի հետ, գրում է Championat.com-ը The Telegraph-ի վրա հղումով:

Հայտնի է դարձել, որ Մոուրինյոն, չզսպելով իրեն, հարվածել է բրազիլացուն ջրով լցված պլաստիկ շշով:

Ծեծկռտուքի ժամանակ տուժել է նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Միկել Արտետան, որի հոնքն են ճղել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---