Ադրբեջանական բանկերի ակտիվները 2017-ին կրճատվել են 16%-ով![]() 11 դեկտեմբերի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գործող 31 բանկի ակտիվները 2017-ի 10 ամսվա տվյալներով (2017-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ) 2017-ի սկզբի համեմատ կրճատվել են 5 մլրդ 127,9 մլն մանաթով կամ 16,3%-ով: Բանկերի ակտիվների կրճատման հիմնական պատճառ է դարձել վարկային պորտֆելների ծավալի կրճատումը՝ 26,5%-ով, կազմելով 11,71 մլրդ մանաթ: Նաև զգալիորեն կրճատվել են բանկերին ու այլ ֆինանսական հաստատություններին տրված վարկերը: 2017-ի սկզբից դրանց ծավալը կրճատվել է 2,9 անգամ՝ մինչև 292 մլն մանաթ, գրում է Trend-ը: Հաշվետու շրջանում բանկերի պարտավորությունները կրճատվել են 6 մլրդ 314,1 մլն մանաթով կամ 21,4%` կազմելով 23 մլրդ 216,6 մլն մանաթ: Բանկերի պարտավորությունները 2017-ի նոյեմբերի սկզբի տվյալներով կազմում են 23 մլրդ 216,6 մլն մանաթ՝ անկումը 21,4%: Կենտրոնական բանկի առջև պարտավորությունների մասով անկումը եռակի է եղել՝ 566,6 մլն մանաթ: Անկում է գրանցվել նաև աշխատակիցների քանակի առումով՝ Ադրբեջանի բանկային հատվածում աշխատում է 16.047 մարդ՝ անկումը կազմել է 2,8%: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |