Թուրք ազգայնամոլական կայքը կոչ է անում ոչնչացնել հայերին

PanARMENIAN.Net - Թուրք խորհրդարանականներն անհանգստություն են հայտնել, որ թուրքական ազգայնամոլական ինտերնետ-կայքերից մեկի վրա տեղակայված են հայերի, հրեաների եւ հույների եկեղեցիների եւ հրատարակչությունների հեռախոսահամարներն ու հասցեները: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, կայքում նաեւ հստակ տեղեկատվություն է տրված այպես կոչված «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկի ստեղծման մասին, ինչպես նաեւ խորհուրդ է տրվում` ինչպես խուսափել ոստիկանությունից: Նաեւ մանրամասն տեղեկատվություն է տրված, երբ եւ ինչպես հարձակվել շենքերի վրա: Կայքի համաձայն, գլխավոր թիրախ են հանդիսանում հայերը, հրեաները, ասորիները, ինչպես նաեւ Ataturkcu Dusunce Associations (ADD) կազմակերպությունը, որը պաշտպանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղփարները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Եվրոպայի եւ Ամերիկայի հայերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---