«Ռիոյի» Էկզոտարիումը բացվել է. Ավելի քան 30 տեսակի հազվագյուտ էկզոտիկ կենդանի ունի13 դեկտեմբերի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել «Զուլանդիա» Էկզոտարիումի տեխնիկական բացումը: «Զուլանդիա» Էկզոտարիումի 600 քմ տարածքում ներկայացված է ավելի քան 30 տեսակի հազվագյուտ էկզոտիկ կենդանի մոլորակի ամենատարբեր անկյուններից: Այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են՝ կապիկներ, կոկորդիլոսներ, թութակներ, գաճաճ կենգուրուներ, իգուանաներ, օձեր, սարդեր, կարիճներ և ֆենեկ աղվեսներ, որոնք Երևան են բերվել Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի և անգամ Ավստրալիայի բուծարաններից: Բոլոր այս կենդանիները հիմա ապրում են հատուկ պայմաններում, որոնք հնարավորինս մոտ են նրանց սեփական շրջակա միջավայրին: «Զուլանդիա» էկզոտարիումի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան տեսնելու եզակի կենդանիների, որոնք մինչ այդ ներկայացված չեն եղել Հայաստանում: Պլանավորվում է կազմակերպել ծանոթացնող էքսկուրսիաներ Երևանի դպրոցների աշակերտների և մանկատների երեխաների համար: Էկզոտարիումի կառուցման ժամանակ կիրառվել են ժամանակակից գիտական և տեխնիկական նվաճումները: Կենտրոնի ստեղծման ժամանակ մասնագետները, այդ թվում՝ ճարտարապետները, հիմք են ընդունել Ռուսաստանի նմանատիպ նախագծերի հաջողակ փորձը, միջազգային ստանդարտները և կենդանիների կենսակերպին լավ ծանոթ կենդանաբանների կարծիքները: Կարևոր է նշել, որ էկզոտարիումի բոլոր կենդանիները բերված են գազանանոցներից, այսինքն նրանք երբեք չեն ապրել բնական պայմաններում: Բացի այդ, էկզոտարիումը ժամանակի ընթացքում կզբաղվի նաև անհետացող կենդանիների բուծմամբ և կենդանական աշխարհի համար ավելի բնական պայմանների ստեղծմամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Զուլանդիա» էկզոտարիումի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2018 թվականի հունվարին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |