Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին. Երեխաներ են զոհվել![]() 15 դեկտեմբերի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 4 երեխա է զոհվել և 7-ը ծանր վիրավորվել Ֆրանսիայի հարավում գնացքի հետ դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Միլա քաղաքի մոտ: Ականատեսները հայտնում են, որ գնացքն ուղղակի «2 մասի է կիսել ավտոբուսը», գրում է пишет Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Նշվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել: «Իմ բոլոր մտքերն այդ սարսափելի վթարի զոհերի ու նրանց ընտանիքների հետ է»,-գրել է Twitter-ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա պետության ռեսուրսների «տոտալ մոբիլիզացիա է» հայտարարել՝ օգնելու համար վթարից տուժածներին: 2017-ի հունվարին Իտալիայում վթարվեց Ֆրանսիայից վերադարձող ավտոբուսը հունգարացի դպրոցականներով: 15 մարդ զոհվեց: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |