«Սիմփսոնների» 1998-ի սերիայում Fox-ի և Walt Disney-ի միավորման մասին կանխատեսում են գտել![]() 15 դեկտեմբերի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Սիմփսոնների» 1998-ի սերիայում Fox-ի և Walt Disney-ի միավորման մասին կանխատեսում են գտել: Զուգադիպության վրա ուշադրություն է դարձրել ամերիկացի լրագրող Դարեն Ռովելը՝ նրա գրառումն այդ մասին Twitter-ում արդեն 85.000 հավանություն է ստացել: Լրագրողի հրապարակած 20-ամյա վաղեմության էպիզոդի սքրինշոթում երևում է, որ 20th Century Fox-ի վահանակի վրա կա հետևյալ գրառումը՝ Walt Disney ընկերության ստորաբաժանում, գրում է ՌԻԱ Նովոստին: Դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Walt Disneyընկերությունը գնել է Ռուպերտ Մերդոկի 21st Century Foxստուդիան ստուդիայի ակտիվները 52 մլրդ դոլարով: Գործարքի պատճառով Disney-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը, որը պետք է 2019-ին հեռանար պաշտոնից, կշարունակի պաշտոնավարել մինչև 2021 թվականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |