ԶԼՄ. Չինաստանում արտադրվել է Tesla-ի էլեկտրամոբիլի մրցակիցը (վիդեո)

ԶԼՄ. Չինաստանում արտադրվել է Tesla-ի էլեկտրամոբիլի մրցակիցը

PanARMENIAN.Net - Չինական Nio ընկերությունը ներկայացրել է իր առաջին՝ ES8 էլեկտրական շարժիչով մեքենան, որն ունի էլեկտրական մեքենաներ արտադրող առաջատար ամերիկյան ընկերություն Tesla-ի Model X-ի կես գինը: Այս մասին գրում է CNBC կայքը:

Չինական արտադրության էլեկտրամոբիլը մոտ $ 68.000 արժե, ամերիկայն Model X-ը՝ $ 126.000:

«Դժվար է ասել, թե սա ինչպես կազդի Չինաստանում Tesla–ի վաճառքի վրա, հնարավոր է՝ ընկերությունն ավելի քիչ մեքենա վաճառի, հնարավոր է նաև՝ կարողանա ապահովել իր վաճառքը, քանի որ շուկան գնալով մեծանում է», -ասում է Nio ընկերության հիմնադիր Ուիլյամ Լին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---