Աջ ղեկով մեքենան վաճառելու համար ոստիկանության թույլտվություն կպահանջվի![]() 19 դեկտեմբերի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Աջ ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծումն ու շահագործումն արգելելու մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում աջ ղեկով մեքենաների առուվաճառք հնարավոր կլինի իրականացնել միայն ոստիկանության համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը: Նա հավելեց նաև, որ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, և դրա դրույթները կարող են փոփոխվել: Աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնություն է ստեղծվել: Այն դեկտեմբերի 22-ին դեպի նախարարության շենք ավտոերթ է կազմակերպվելու և պահանջելու է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը, ինչի արդյունքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առքուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը: Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում էր տարածել, համաձայն որի նախագիծը առաջարկում է թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: «Սրանից բխում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները»,-ասված էր հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |