Կոկա-Կոլա-ի Ամանորյա քարավանի շրջայցը սկսվել է

Կոկա-Կոլա-ի Ամանորյա քարավանի շրջայցը սկսվել է

PanARMENIAN.Net - Վերջին տասնամյակում Կոկա-Կոլա-ի Ամանորյա քարավանը հասցրել է սիրվել թե Երևանի, թե մարզերի բնակիչների կողմից: Ընկերության ամանորյա ամենաավանդական նախաձեռնություններից մեկն իր շրջայցը մեկնարկում է դեկտեմբերին Երևանում, այնուհետև այցելում ավելի քան 30 քաղաք` իր հետ բերելով տոնական տրամադրություն և զովացուցիչ անակնկալներ:

Այս տարի Կոկա-Կոլա-ի Ամանորյա քարավանը մեկնարկել է Հանրապետության հրապարակում, գլխավոր տոնածառի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողության ժամանակ: Բոլորին ճանաչելի դարձած Կոկա-Կոլա-ի հինգ ամանորյա բեռնատարն այնուհետև ուղևորվել են մարզեր: Մինչև դեկտեմբերի 31-ը դրանք կայցելեն 22 քաղաք, ապա տարվա վերջին օրը կվերադառնան Երևան՝ երկրի հյուսիսային քաղաքներ ուղևորվելուց առաջ:

Ամանորյա քարավանը երևանցիները կրկին կտեսնեն հունվարի 5-6-ին և 7-12-ին. այն կշրջի մայրաքաղաքի տարբեր անկյուններով՝ անցորդներին նվիրելով զովացուցիչ անակնկալներ: Այս տարի Ամանորյա քարավանը տրամադրությունն առավել տոնական կդարձնի հատկապես փոքրիկների համար՝ հնարավորություն ընձեռելով այցելել Սանտայի շարժական հյուրասենյակն ու լուսանկարվել նրա հետ։ Կոկա-Կոլա-ի զարդարված բեռնատարներն իրենց երկարատև շրջայցը կավարտեն հունվարի 12-ին. վերջին կանգառը Հանրապետության հրապարակն է:

Կոկա-Կոլա-ի Ամանորյա բեռնատարներն աշխարհի տարբեր անկյուններում կարելի է տեսնել 1997-ից: Տարիների ընթացքում այս նախաձեռնությունը դարձել է ամանորյա օրերի ամենահայտնի ավանդույթներից մեկը: Հանրաճանաչ բեռնատարների գաղափարը ոգեշնչել է դեռևս 1995-ին «Կոկա-Կոլա Ընկերության» գովազդայի արշավում նկարված կախարդական բեռնատարների քարավանը: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Կոկա-Կոլա-ի իրական բեռնատարների քարավանները դեկտեմբեր ամսին իրենց հետ բերում են ամանորյա տրամադրություն և զովացուցիչներ:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերությունը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---