Այսօր Հայաստանի խորհրդարանը ընդունել է փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը28 փետրվարի 2008 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի կայացած նիստին ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը: «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, այն դեպքում, եթե փոխխոսնակի հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում փոխխոսնակը չի փոխում իր որոշումը, ապա դիմումն ընդունվում է»,- ասել է հայկական խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ Հովհաննիսյանը կշարունակի նույն ոգով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը փետրվարի 22-ին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից հեռանալու մտադրության մասին, իսկ փետրվարի 25-ին նա պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահի նախկին թեկնածու, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հիմնավորել է իր հրաժարականը Հայաստանի նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումներով: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ նա մասնակցել է նախընտրական պայքարում բացառապես քաղաքական միջոցներով, հիմնվելով գաղափարախոսական, բարոյական արժեքների վրա կառուցողական քաղաքական երկխոսության շրջանակներում մրցունակության պահպանման համար: Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախընտրական պայքարում նա փորձել է ցուցադրել ելքը ընտրություններից ընտրություններ կրկնող իրադրությունից, սակայն դա նրան չի հաջողվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |