ՈւԵՖԱ-ն կորոշի՝ արդյոք ՊՍԺ-ն խախտել է ֆինանսական fair play-ը Նեյմարի և Մբապեի տրանսֆերներով![]() 21 դեկտեմբերի 2017 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ կենտրոնակայանում նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվում էր այն հարցը, թե արդյոք Նեյմարի և Քիլիան Մբապեի տրանսֆերները ՊՍԺ 2017-ի ամռանը չեն խախտում ֆինանսական fair play-ը: Վերջնական որոշումը կկայացվի նոր խաղաշրջանի մեկնարկից առաջ: Խախտման համար ակումբը կարող է հեռացվել եվրագավաթների մրցաշարերից և տուգանվել 75 մլն եվրոյով, գրում է Eurosport-ը Sky Sports-ի վրա հղումով: 2017-ի օգոստոսին ՊՍԺ-ն գնեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին 222 մլն եվրոյով և վարձակալեց «Մոնակոյի» հարձակվող Քիլիան Մբապեին, որին ակումբը 2018-ի ամռանը պետք է ձեռք բերի 180 մլն եվրոյով: ՈւԵՖԱ-ն նշել է, որ մինչ ֆինանսական fair play-ի սահմանումը առաջատար ակումբների վնասները կազմել են 1,7 մլրդ եվրո: Այժմ առաջատար թիմերը մոտ 300 մլն են կորցնում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |